Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ի՞նչն է վնասակար

Աղտոտված ջրերի ծովամթերքը վտանգավոր է.news.am

Աղտոտված ջրերի ծովամթերքը վտանգավոր է.news.am

Ծովամթերքն առողջության համար օգտակար շատ նյութեր է պարունակում, սակայն  կարող է նաեւ շատ վտանգավոր նյութեր պարունակել  եւ լուրջ վնաս հասցնել մարդու օրգանիզմին: Այդ մասին հայտնում են The Scripps Institution of Oceanography at UC San Diego-ի գիտնականները:

Դեղնափետուր թյունաձկների մկանային հյուսվածքներում գիտնականներն օրգանական կայուն աղտոտիչներ են հայտնաբերել: Օրգանիզմում հայտնվելով` այդ  նյութերը ախտաբանական գործընթացներ են սադրում` «ջարդելով» իմունիտետը: Մասնավորապես, դրանք խախտում են թունանյութերի դեմ պայքարող Ռ-գլիկոպրոտեինի գործառույթները` այդպիսով թույլ չտալով, որ օրգանիզմից դուրս հանվեն վտանգավոր թունանյութերը:

«Գոյություն ունի օրգանական կայուն աղտոտիչների մի ամբողջ դաս, որոնք ի վիճակի են փակչել Ռ-գլիկոպրոտեինին: Արդյունքում սպիտակուցը դադարում է կատարել իր պաշտպանական գործառույթը », - բացատրել են հետազոտողները:

Նրանց կարծիքով, աղտոտիչները, որոնք նման ձուկ օգտագործելու ընթացքում ներթափանցում են օրգանիզմ, կարող են այն աստիճան թուլացնել սպիտակուցը, որ թունավոր նյութերը հնարավորություն ստանան անարգել ներթափանցել բջիջների մեջ: 

Այդ հետազոտության մասին պատմում է Science Advances ամսագիրը:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ